Jump to content

Մտրուկ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մտրուկ
ռուս.՝ Жеребёнок
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքՄտրուկ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Ֆետին
Սցենարի հեղինակԱռնոլդ Վիտոլ
ԴերակատարներԵվգենի Մատվեև, Գալինա Կարելինա, Սերգեյ Պոլեժաև և Արկադի Տրուսով
ԵրաժշտությունՎասիլի Սոլովյով-Սեդոյ
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Մտրուկ» (ռուս.՝ Жеребёнок), ռեժիսոր Վլադիմիր Ֆետինի նկարահանած խորհրդային կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ՝ հիմնված է Միխայիլ Շոլոխովի համանուն պատմության վրա[1]։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Դոնի Ռոստովում՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Կարմիր բանակային Տրոֆիմի զամբիկը մտրուկ է ծնում, ջոկատի հրամանատարը հրամայում է սպանել նրան։ Հրամանը կատարելու համար Տրոֆիմը բաց է թողնում մտրուկին տափաստան, բայց վերջին պահին երերում է և չի կարողանում կրակել նրա վրա։ Հրամանատարի հրամանը չկատարելը Տրոֆիմը արդարանում է նրանով, որ հրացանը անսարք էր։ Հանդարտվելով ՝ հրամանատարը թույլատրում է մտրուկին թողնել ջոկատում։ Դոնը անցնելիս ջոկատը հետապնդում է սպիտակգվարդիկաններին։ Ջոկատի հետևից շտապելով մտրուկը ընկնում է ջրապտույտի մեջ և սկսում է խեղդվել։ Տրոֆիմը նավից ցատկում է օգնելու մտրուկին։ Սպիտակգվարդիականները, գետն անցնողներին հրետակոծելիս, նկատելով դա, դադարեցնում են կրակը։ Նրանք երկուսով լողալով անցնում են գետը, բայց ափին Տրոֆիմը զոհվում է սպիտակգվարդիական սպայի դիպուկ կրակոցից[2]։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ - Առնոլդ Վիտոլ
  • Ռեժիսոր - Վլադիմիր Ֆետին
  • Օպերատոր - Եվգենի Կիրպիչյով
  • Նկարիչ - Ալեքսեյ Ռուդյակով
  • Կոմպոզիտոր - Վասիլի Սոլովյով-Սեդոյ
  • Ռազմական խորհրդատու - գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օսլիկովսկի
  • Խորհրդատու - Սվետլանա Տուրովա-Շոլոխովա
  • Դիրիժոր - Կառլ Էլիասբերգ
  • Օբերհաուզենի Արդյունաբերական ասոցիացիայի մրցանակ, Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի Միջազգային կինոգետների ֆեդերացիա, 1961

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Жеребёнок (1959), Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին
  2. Жеребенок (ռուսերեն), Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]